Աստղեր

Նոր «ЗвездаПой» նախագծի հաղորդավարը հայ է, իսկ առաջին հյուրն է դարձել Ռուսաստանի «Ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը: Երաժշտական ավտոմեքենայի մեջ նստած նա կատարել է ոչ միայն իր հայտնի հիթերը, այլ նաև Նադեժդա Կադիշևայի, Սոֆիա Ռոտարուի և Գլյուկոզայի երգերը:

Ծրագրի «մեխն է» դարձել «Кайфуем» երգի կատարումը:

Ծրագրի ամերիկյան Carpool Karaoke տարբերակում, որը Ջեյմս Քորդենի The Late, Late Show հեռուստաշոուի մասն է կազմում, հաղորդավարն իր երաժշտական տաքսի է հրավիրում առաջին մեծության աստղերի և առաջարկում նրանց կենդանի ձայնով կատարել ինչպես սեփական, այնպես էլ այլ աստղերի հիթերը: Carpool Karaoke-ին մասնակցել են Ադելը, Ջեննիֆեր Լոպեսը, Սիան, Մերայա Քերին, Ջասթին Բիբերը, One Direction խումբը, Ջեննիֆեր Հադսոնը, Սթիվի Ուանդերը: