Երաժշտություն

Երգչուհի Վերա Բրեժնևան ներկայացրել է «Թիվ 1» (ռուս.՝ «Номер 1») նոր երգը։

«Վերջին ժամանակներում ԶԼՄ–ները լի են իմ հղիության մասին լուրերով, չգիտեմ, թե որտեղից է դուրս եկել այդ տեղեկությունը։ Բայց հիմա հասկանում եմ, որ դրանում ճշմարտության բաժին էլ կա։ Ես իսկապես վերջին ամիսներին «հետաքրքիր վիճակում» էի` երաժշտական նոր գաղափար էի կրում ներսումս։ Եվ ահա այսօր այն ծնվեց։ Ուրախությամբ ձեզ եմ ներկայացնում «Թիվ 1» իմ նոր երգը։ Թող այն արձագանք գտնի ձեր սրտերում»,– ասել է Բրեժնևան Ինստագրամի իր բաժանորդներին, կոչ անելով նրանց պատմել այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքերում «Թիվ 1»–ն են։

Երգի հեղինակը Կոնստանտին Մելաձեն է:

https://www.instagram.com/p/BDhbdlLvRWY/?hl=en