Կինո

Harris Poll–ի հարցման արդյունքում, որին մասնակցել է ավելի քան 2 հազար ամերիկացի, 2015 թ.–ին Ամերիկայի ամենասիրված կինոդերասան է ճանաչվել Թոմ Հենքսը։ Երկրորդ տեղում Ջոննի Դեփն է, երրորդը Դենզել Վաշինգթոնն է։

Джонни Депп_article

Ջոննի Դեփ

Дензел Вашингтон_article

Դենզել Վաշինգթոն

Առաջատարների հնգյակը եզրափակում են Ջոն Ուեյնն ու Հարիսոն Ֆորդը։ Լավագույն տասնյակում ներառվել է ընդամենը երեք դերասանուհի. Սանդրա Բուլլոքը, Ջեննիֆեր Լոուրենսն ու Ջուլիա Ռոբերթսը զբաղեցրել են, համապատասխանաբար, վեցերորդ, յոթներորդ և տասներորդ հորիզոնականները։ Ութերորդ և իններորդ հորիզոնականները զբաղեցրել են Քլինթ Իսթվուդն ու Բրեդ Փիթը։