ArmStyle

Իվետա Մուկուչյանի LoveWave երգի տեսահոլովակը, որը նա կներկայացնի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, ավելի քան մեկ միլիոն դիտում է հավաքել Youtube–ում։

Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան և Սթեֆանի Քրաթչֆիլդ։

Տեսահոլովակը Հայաստանի հանրային հեռուստաընկերության և գերմանական «BLACKSHEEP Communications»-ի համատեղ արտադրանքն է:

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում:

Ելույթների ճշգրիտ հերթականությունը հայտնի կդառնա մարտին։ Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):