Աստղային կյանք

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նոր մանրամասներ է հայտնել իր հանրաճանաչ հանգուցյալ կնոջ կյանքից: Վերջերս Բրաունը հարցազրույց է տվել, որում ասել է, որ երգչուհուն գրավում էին ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք. Հյուսթոնը սիրավեպ է ունեցել իր հավատարիմ օգնական Ռոբին Քրոուֆորդի հետ, հաղորդում է Spletnik.ru-ն:

«Ես դա գիտեմ: Մենք 14 տարի ամուսիններ ենք եղել, խոսել ենք մեզ համար շատ անձնական բաներից», — նշել է Բոբի Բրաունը:

Երաժիշտը ավելացրել է, որ Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը, հատկապես` նրա մայրը, դեմ էին միասեռ հարաբերություններին և պահանջում էին, որ երգչուհին աշխատանքից ազատի Ռոբինին: Բրաունի կարծիքով, եթե չլիներ այդքան մեծ հոգեբանական ճնշում, Ուիթնին դեռևս կենդանի կլիներ:

«Ես զգում եմ, որ եթե Ռոբինը լիարժեք մասնակցեր Ուիթնիի կյանքին, նա դեռևս մեզ հետ կլիներ: Ռոբինից բացի, նա իսկապես մտերիմ այլ ընկերներ չուներ», — ասել է Բրաունը:

Երբ 2012 թ.-ին Ուիթնի Հյուսթոնը մահացավ թմրանյութերի չարաշահումից, Ռոբին Քրոուֆորդը ամսագրերից մեկում հուզիչ ուղերձ գրեց, որում պատմեց, թե որքան թանկ էր իր համար Ուիթնին:

«Ես շատ էի սիրում նրա ծիծաղը: Հենց նրա ծիծաղը ես կկարոտեմ ամենից շատ», — գրել է Ռոբինը: