Գեղեցկություն և առողջություն

Կանադացի վիդեոբլոգեր Քրիստին Ռոթենբերգը YouTube-ի իր ալիքի բաժանորդներին ցույց է տվել, թե ինչպես է 12 ժամվա ընթացքում մատնահարդարում իրականացրել` եղունգներին լաքի 116 շերտ քսելով, հայտնում է Lenta.ru–ն։

Հունիսի 5–ին հրապարակած տեսանյութն ավելի քան 8.7 միլիոն դիտում է հավաքել։

Տեսանյութի համար աղջիկն օգտագործել է իր ունեցած բոլոր լաքերը։ Սկզբում Ռոթենբերգը սպասում էր, մինչև ամեն նոր շերտ չորանա, բայց 40–րդից հետո սկսել է քսել դրանք մեկը մյուսի հետևից։